Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գոնե երգչախմբերի երգացանկում ժամանակակիցները միշտ ընդգրկվում են»

«Գոնե երգչախմբերի երգացանկում ժամանակակիցները միշտ ընդգրկվում են»
07.04.2014 | 17:00

Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնն այս տարի անվանվել է «Ռոմանոս Մելիքյան-ֆեստ»: Ծրագրի շրջանակում կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ, կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Կա կարծիք, որ հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերը դուրս են մնում ուշադրությունից:
«Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ թվով հեղինակներ են առաջարկում իրենց ստեղծագործությունները, և իրենք անպայման տարեկան մեկ անգամ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ են ունենում: Անգամ 14 հեղինակների գործերից բաղկացած համերգ են կազմակերպել: Գոնե երգչախմբերի երգացանկում ժամանակակիցները միշտ ընդգրկվում են:
Հետաքրքվեցի, թե ի՞նչ արձագանք են գտնում նոր գործերը: «Նայած ստեղծագործություն: Լինում են հաջողված, չհաջողված, բայց դրանք անպայման պետք է հնչեն,- ասաց զրուցակիցս: - Ցանկալի է, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից երգչախումբ հիմնվի, որի աշխատանք ամբողջությամբ ուղղված կլինի նոր հեղինակների պրոպագանդմանը: Մենք այդ ուղղվածությունը չունենք, չենք կարող ամբողջ տարին զբաղվել նոր գործերի հանրահռչակմամբ, բայց էլի անդրադառնում ենք: Իրականությունն այն է, որ իմ նոտաների ամենամեծ տրցակը ժամանակից հայ հեղինակներինն է»:
Զրուցակիցս նշեց, որ ժամանակակիցներից հաճույքով է անդրադառնում հատկապես Վաչե Սարաֆյանին, Աննա Ազիզյանին, Արթուր Ավանեսովին: Տեղեկացրեց նաև, որ
ձայնագրել են սկավառակ, որտեղ յուրաքանչյուր հեղինակից մեկական փոքր խմբերգ են ընդգրկել. բացառությամբ Կոմիտասի, Եկմալյանի, Սյունիի խմբերգերի, մնացածը ժամանակակից հեղինակների գործեր են: «Իմ սիրելի հեղինակներն են, սիրելի ստեղծագործություններ»,- ընգծեց զրուցակիցս: Սկավառակը կթողարկվի մինչև տարեվերջ:
Հավելենք որ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնում հնչելու են Գևորգ Բադալյանի, Սոֆյա Միքայելյանի, Վահրամ Բաբայանի, Վարդան Աճեմյանի, Նուբար Ասլանյանի, Դավիթ Հալաջյանի ստեղծագործությունները: Ներկայացվելու են նաև գործիքային ստեղծագործություններ: Հրավիրված խմբավարը Լիլիթ Եդիգարյանն է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ